Դիմում եմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ազգային Ժողովի 7-րդ գումարման բոլոր պատգամավորներին:
Հունվարի 14-ին կայանալու է նոր ԱԺ առաջին նիստը: Չի բացառվում, որ այդ օրը մարդասպան Մհեր Ենոքյանն արդեն ազատության մեջ լինի: Ես հասկանում եմ, որ բազմաթիվ իրավապաշտպանների գործը տարաբնույթ մարդասպանների և այլ ծանր հանցագործների իրավունքները պաշտպանելն է: Բայց պետությունը նրա համար է, որպեսզի տեր կանգնի ոչ թե հանցագործների, այլ հասարակության բոլոր անդամների իրավունքներին: Մեկ ամիս առաջ այդ հասարակությունը ձայն տվեց ձեզ (70%-ը` «Իմ քայլը» դաշինքին, 8%-ը ԲՀԿ-ին և 6%-ը` ԼՀԿ-ին): Իսկ դուք այդ նույն հասարակությանը հարցրե՞լ եք` համաձայն է արդյոք այդ հասարակությունը, որ մարդասպանը(այն էլ նման դաժան մարդասպանը) հայտնվի ազատության մեջ:
Վերջնական որոշում կայացնելուց առաջ անպայման դիտեք այն կադրերը, որոնք վկայում են Մհեր Ենոքյանի անմարդկային արարքի մասին: Անպայման մինչև վերջ դիտեք` ինչքան էլ որ դաժան չթվան այդ կադրերը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյան
0Comments