Ֆրանսիայի եւ Նապոլեոնի դեմ պատերազմի մեջ մտնելու մտադրության մասին Գեորգ III թագավորի նամակը աճուրդում 11 430 ֆունտ սթեռլինգով է վաճառվել:
Փաստաթղթի ամսաթիվը 1803թ․ մայիսի 14-ն է՝ չորս օր առաջ այն բանից, երբ Մեծ Բրիտանիան պաշտոնապես պատերազմ հայտարարեց Ֆրանսիային։ Նամակը վաճառվել է մասնավոր կոլեկցիոների, ով առաջարկել է մի գին, որը 11 անգամ գերազանցում է 500-1000 ֆունտ մեկնարկային գնին:
0Comments