Ջրօրհնեքի արարողություն Աբովյան ՔԿՀ-ում

Արարողությունից հետո սրբագործված ջուրը, որպես հոգու եւ մարմնի նորոգության միջոց, բաժանվեց կին դատապարտյալներին

Հունվարի 10-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների մասնակցությամբ անցկացվեց Ջրօրհնեքի արարողությունը, որը հիշատակում է Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտությունը:

Հոգեւոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանը հիմնարկի կրոնական անկյունում հատուկ աղոթքներով եւ շարականների երգեցողությամբ օրհնեց ջուրը Սուրբ Խաչով, Սուրբ Ավետարանով եւ Սրբալույս Մյուռոնով:

Արարողությունից հետո սրբագործված ջուրը, որպես հոգու եւ մարմնի նորոգության միջոց, բաժանվեց կին դատապարտյալներին: