Ենթադրվում է, որ «Լուսավոր Հայաստան»-ը կղեկավարեմ ես. Մարուքյան

Իսկ, թե ով կլինի խմբակցության քարտուղարը դեռ որոշում չկա

«Լուսավոր Հայաստան»-ը դեռ չի որոշել, թե ով է ղեկավարելու համանուն խմբակցությունն Ազգային ժողովում:

Այսօր մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցի ժամանակ Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ խմբակցությունն այսօր նիստ կգումարի և կորոշի այդ հարցը: 

Հարցին՝ ինքն է ղեկավարելու խմբակցությունը, նա պատասխանեց. «Ենթադրվում է՝ այո»:

Իսկ, թե ով կլինի խմբակցության քարտուղարը դեռ որոշում չկա: 

Խոսելով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ համագործակցության մասին, Մարուքյանը նշեց, որ որևէ մեկի հետ անձնական խնդիր չունեն, ուղերձ են հղել բոլորին, ովքեր իրենց հասցեին ապատեղեկատվություն ու հակաքարոզչություն են իրականացրել: 

«Այս թեման ինձ համար փակ է, եթե ինչ-որ մեկը կփորձի շարունակել, մեր հասցեին ինչ-որ բան ուղղել, դա անպատասխան չի մնա»,-ասաց նա՝ նշելով, որ իրենք իրենց տեսակի մեջ են ընդդիմություն, իսկ ԲՀԿ-ի հետ համագործակցության եզրեր տեսնում են այնպես, ինչպես մյուս ուժերի: