Իր՝ վեց տասնամյակից ավել տևող գահակալության ընթացքում, Էլիզաբեթ 2-րդը ընտրել է հագուստներ անթիվ առիթների համար՝ սկսած օտարերկրյա պաշտոնյաների հետ հանդիպումներից մինչեւ մասնակցությունը արքայական հարսանիքների: Այսպես երբ հերթը հասնում է աքսեսուարներին, նա նախապատվությունը տալիս է այնպիսիններին, որոնք համադրելի են գրեթե ամեն ինչի հետ: Դրա վառ ապացույցը այս պայուսակն է, որը նա պարբերաբար օգտագործել է առնվազն 50 տարի շարունակ՝ դեռ 1960-ականներից:
Պայուսակը բրիտանական Launer ապրանքանիշի է, որը եւ արտադրել է թագուհու սիրելի պայուսակներից մի քանիսը:
Բացի պրակտիկ եւ նորաոճ լինելուց, թագուհի Էլիզաբեթի սիրելի պայուսակը հարմար է նաև գաղտնի հաղորդագրություններ ուղարկելու համար: Համաձայն արքայական պատմաբան Հուգո Վիքերսի՝ թագուհին երբեմն օգտագործում է իր պայուսակը դուրս գալու համար անհարմար հասարակական հանդիպումներից: Նա հիմնականում պայուսակը կրում է ձախ ձեռքով և երբ փոխում է ձեռքը, դա նուրբ ակնարկ է անձնակազմին, որ նա ցանկանում է իրեն փրկեն ներկա խոսակցությունից:
Դասական աքսեսուարները երբեք դուրս չեն գալիս նորաձևությունից, եւ թագուհու պայուսակն էլ այժմ թագավորական պատմության մի մասն է կազմում:
0Comments