Դիրքերն առաջ բերելու մասին լուրերը խիստ չափազանցված են. Տ.Աբրահամյան

Այս պահին առաջնագծում առանձնահատուկ լարվածություն չկա

«Դիրքերն առաջ բերելու մասին լուրերը խիստ չափազանցված են։ Ինչ վերաբերում է դիրքային աշխատանքներին, ապա դրանք տարվա ընթացքում անընդհատ էլ իրականացնում են։ Այլ բան է, որ պաշտպանության բանակը տարբեր փուլերում կանխարգելիչ քայլեր է ձեռնարկում առաջնագծի վերահսկողությունն անհրաժեշտ ձևով ապահովելու համար»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են լուրերը, թե ադրբեջանական կողմն իր դիրքերի ամրապնդման ու նոր դիրքերի կառուցման ակտիվ աշխատանքներ է իրականացնում և փորձել է առաջ բերել դիրքերը։

Ըստ նրա՝ հակառակորդն անկասկած փորձում է դիրքային առավելություն ստանալ, նրա աշխատանքները հենց դրան են ուղղված, սակայն ՊԲ-ն ևս իրավիճակին համահունչ քայլեր է ձեռնարկում։

«Այս պահին առաջնագծում առանձնահատուկ լարվածություն չկա»,- հավաստեց Տ.Աբրահամյանը։