ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի խնդրի կարգավորումը, ԱՄՆ-ի՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունից զորքերը դուրս բերելու ծրագիրը, ինչպես նաև Կերչի նեղուցում միջադեպի հետևանքները: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ըստ ռուսական լրատվամիջոցների` ղեկավարների ուշադրության կենտրոնում է եղել միջազգային իրավիճակը, հատկապես` Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Հաղորդվում է նաև, որ Պուտինն ու Մերկելը միմյանց շնորհավորել են գալիք Նոր տարվա առթիվ:
0Comments