Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ծառայության ղեկավար կազմը, շրջանային ստորաբաժանումների և գերատեսչության ենթակայության տակ գտնվող «ՊՈԱԿ»-ների ղեկավարները:
ԱԻՊԾ տնօրենը խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել է ծառայության գերակա ուղղությունները, անդրադարձել տեղ գտած թերություններին և բացթողումներին, կոնկրետ հանձնարարականներ տվել դրանք վերացնելու ուղղությամբ:
0Comments