ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրաք կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այլևս չի կարող համաշխարհային ժանդարմի դերում լինել, գրում է NBC News-ը:
«ԱՄՆ-ն այլևս չի կարող համաշխարհային ժանդարմ լինել: Անարդար է, որ ամբողջ բեռը մեր ուսերին լինի: Մենք տարածված ենք ամբողջ աշխարհով, ռազմական ներկայություն ունենք այնպիսի երկրներում, որոնց մասին մարդկանց մեծամասնությունն անգամ չի լսել: Անկեղծ ասած`դա ծիծաղելի է», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Նախագահը տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ չհայտարարված այցով գտնվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից արևմուտք տեղակայված Աին ալ Ասադ ավիաբազայում և մոտ 20 րոպե զրուցել ամերիկացի զինծառայողների հետ: Թրամփը նաև հանդիպել է Իրաքում ԱՄՆ դեսպանին:
0Comments