Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է բարձրագույն կրթության մեջ հետազոտական բաղադրիչի ավելացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Եղիշե Սողոմոնյանի հարցին:
«Մենք շատ կարևորում ենք, որ բարձրագույն կրթության մեջ հետազոտական կոմպոնենտը գնալով ավելի շատանա: Ցավոք, այսօր ունենք իրավիճակ, երբ ուսանողը սովորում է, դասախոսություններ է լսում, բայց դիպլոմ է ստանում, առանց իր մասնագիտության հետ կոնկրետ առնչվելու»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ այս հարցը գիտության ու կրթության համակարգի ամենամեծ խնդիրներից մեկն է:
0Comments