Ավելի քան 50 չվերթ չորեքշաբթի առավոտյան հետաձգվել եւ չեղարկվել է Մոսկվայի օդանավակայաններում՝ վատ եղանակի պատճառով, տեղեկացնում են «Յանդեքս. ժամանակացույց» սերվիսից։ Չեղարկվել է «Աերոֆլոտ» ընկերության «Մոսկվա-Երեւան չվերթը Շերեմետեւոյից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Մոսկվայի ժամանակով ժամը 09.45-ին «Վնուկովոյում» հետաձգվել է 16 չվերթ, «Դոմոդեդովոյում»՝ վեց չվերթ, 17 չվերթ չեղարկվել է, «Շերեմետեւոյում» հետաձգվել է 13 չվերթ։ Ավելի վաղ ԱԻՆ-ը նախազգուշացրել էր մայրաքաղաքում մերկասառույցի եւ թաց ձյան մասին մինչեւ չորեքշաբթի օրվա ժամը 13.00-ն։
0Comments