Քոչարյանի նկատմամբ նոր քրգործ հարուցելը վկայում է, որ Մարտի 1-ի գործը «ջուր է». Աշոտյան

Գործող վարչախումբը որոշել է նոր սյուժեով կրկին առաջնորդվել քաղաքական շարժառիթներով

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին. 

«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելը վկայում է այն մասին, որ ընթացիկ՝ Մարտի 1-ի, գործը իրոք «ջուր է», եւ գործող վարչախումբը որոշել է նոր սյուժեով կրկին առաջնորդվել քաղաքական շարժառիթներով»,-գրել է նա։