«Շշի Մելոյի» ազգականը մահացել է

«Պարտեզ» ռեստորանի մոտ զինված բախման երկրորդ զոհը

 

Փետրվարի 10-ին մահացել է Աբովյանի բնակիչ, 21-ամյա Ջիվան Հարությունյանը. հայտնում է Shamshyan.com-ը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 29-ին՝ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքից, որտեղ տեղի ունեցած զինված բախման հետեւանքով ստացել էր հրազենային վնասվածք: Հարությունյանը նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ հայտնի, Մելիք Մանուկյանի ազգականն էր: Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել հրազեն։ Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանվորումը, եւս մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ։