«Պահմտոցի» հաղորդաշարի հեղինակը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղից «Սլավմեդ» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից էլ թիվ 1 համալսարանական հիվանդանոց

Հոկտեմբերի 4-ին, Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի. աշխատակիցները՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ և հետաքննչական գործողությունների արդյունքում պարզել են, որ սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքի Շիրվանզադե –Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 38-ամյա Սվետլանա Աբրահամյանին նույն օրը ժամը 15:20-ի սահմաններում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 55-ամյա Սարգիս Միքայելյանը՝ իր վարած Dodge մակնիշի 18 ԼԼ 022 համարանիշի ավտոմեքենայով:

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղից «Սլավմեդ» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից էլ թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին ներկայացել էր Երևան քաղաքի Շիրվանզադեի փողոցի բնակիչ Մերուժան Միքայելյանը, ով հայտնել էր վրաերթը կատարել է ինքը և նա աշխատում է Երևանի թիվ 56 հիմնական դպրոցում՝ զինղեկ, սակայն ոստիկանները օրեր անց պարզեցին, որ վրաերթը կատարել է Ս. Միքայելյանը:

Վերջինս Հ2 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Պահմտոցի» հաղորդաշարի հեղինակն ու ռեժիսորն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սկզբնաղբյուրը՝ shamshyan.com