«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 19-ից հետո ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կորել է ասպարեզից։ Նրան անգամ չի անհանգստացնում Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումը, այդքան զոհերը, բռնի տեղահանությունն ու Արցախի գոյության դադարումը։ Համենայնդեպս, ՀՀ նախագահի աշխատակազմի կայքում առկա տվյալները վկայում են այն մասին, որ Խաչատուրյանին այդ հարցերը չեն հուզում։
ՀՀ նախագահի պաշտոնական կայքն ուսումնասիրելիս պարզեցինք, որ նրա գործունեության վերաբերյալ վերջին տեղեկությունը եղել է սեպտեմբերի 21-ին, երբ շնորհավորել է ՀՀ անկախության տոնը։ Դրանից հետո նախագահը լռել է մինչև սեպտեմբերի 26-ը: Այս օրն էլ նրան դեսպան է հավատարմագրեր հանձնել, այցելել է Չինաստանի դեսպանատուն, երեկ էլ շնորհավորել է Չինաստանի նախագահին»։
0Comments