Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մի քանի տեղամասերում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հայ զինվորականները ցուցադրել են ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի տարածքում հրետակոծության հետևանքները. Առաքելությունն այցելել է նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաք և Ակներ գյուղ, որտեղ հրետանային արկի հետևանքով վնասվել է բնակելի շենք։
0Comments