Փաշինյանը սեպտեմբերի 7-ին կմեկնի ՌԴ

Մանրամասներ

1

Սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում տեղի կունենա «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանը:

Ինչպես նշվում է Կրեմլի կայքում, միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլ պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախատեսված են Պուտինի երկկողմ հանդիպումներն օտարերկրյա առաջնորդների հետ, որոնք հրավիրվել են ՀՏՀ-2022-ին: Մտքեր կփոխանակվեն երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։