
Էստոնիայում հինգշաբթի օրը՝ օգոստոսի 18-ին, ուժի մեջ է մտնում կառավարության որոշումը՝ Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը և Էստոնիայի տված Շենգենյան վիզայով երկիր մուտք գործելը սահմանափակելու մասին։
«Մենք տեսնում ենք Էստոնիա մուտք գործող Ռուսաստանի քաղաքացիների թվի զանգվածային աճ»,- ասել է արտգործնախարար Ուրմաս Ռեինսալուն։
«Էստոնիա զանգվածաբար այցելելու կամ Էստոնիայի տարածքով Եվրոպա մեկնելու հնարավորությունը չի համապատասխանում մեր սահմանած պատժամիջոցների էությանը։ Պատժամիջոցների կիրառմամբ Էստոնիան ցանկանում է ապահովել, որ ագրեսոր պետությունը, նաև առանձին քաղաքացիների մակարդակով, հնարավորություն չունենա շարունակել իրենց սովորական կյանքը միջազգային մակարդակում», – ասել է պաշտոնյան։
0Comments