Ուշագրավ. Ֆրանսիան ու Գերմանիան 273 մլն եվրոյի զենք են վաճառել Ռուսաստանին. այժմ դրանք օգտագործվում են Ուկրաինայի դեմ

Մանրամասներ
ա

Ֆրանսիան ու Գերմանիան 2015-2022 թվականներին Մոսկվային 273 միլիոն եվրոյի զենք են վաճառել, ասվում է ԵՄ զեկույցում, որը Telegraph-ին է տրամադրել Եվրախորհրդարանի ռումինացի պատգամավոր Քրիստիան Տերհեսը։

ԵՄ երկու խոշորագույն երկրների վաճառած զենքերի թվում են հրթիռներն ու ռումբերը, որոնք, ամենայն հավանականությամբ, այժմ օգտագործվում են Ուկրաինայում, գրում է Telegraph-ը։ Ռուսաստանին զենք են վաճառել նաեւ ԵՄ անդամ Իտալիան, Ավստրիան, Բուլղարիան ու Չեխիան։

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ զենքի էմբարգո է սահմանել 2014 թվականին, Ղրիմի բռնակցումից հետո։