Քաղաքական ոչ մի գործընթաց չկա եւ լինել չի կարող Ղարաբաղի հայերի թիկունքում։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցի ժամանակ, ապրիլի 15-ին ասել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Նա նշել է, որ Ղարաբաղի ժողովուրդը հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամենակարեւոր շահառուն է։
Մեկնաբանելով նախօրեին Արցախի խորհրդարանի ընդունած հայտարարությունը՝ Աղաջանյանը ենթադրել է, որ «Ղարաբաղի գործընկերները մինչեւ վերջ չեն հասկացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակությունը, որը հնչել է Ազգային ժողովի ամբիոնից։ Այլ բացատրություն այդ հայտարարության համար իշխանական թեւի պատգամավորը գտնել չի կարող։
«Ներկայիս ամբողջ գործընթացն ուղղված է ղարաբաղցիների օրինական իրավունքների իրականացմանն ու պաշտպանությանը»,- հավաստիացրել է Աղաջանյանը։
0Comments