ԵՄ-ն Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը կհասցնի 1 միլիարդ եվրոյի. Աննալենա Բերբոկ

Մանրամասներ
ա

ԵՄ-ն Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը կհասցնի 1 միլիարդ եվրոյի։ Այս մասին Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Աննալենա Բերբոկը։

Նրա փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը կապահովի, որ գերմանական ընկերություններից սպառազինությունների պատվերներն արագ իրականացվեն:

Բուրբոքը նաև ասել է, որ զենքի մատակարարման ժամկետների և կոնկրետ տեսակների մանրամասները չեն հրապարակվի անվտանգության նկատառումներից ելնելով, մասնավորապես՝ ՌԴ-ի կողմից հնարավոր ռմբակոծման վտանգը։