Ուկրաինական ու ռուսական կողմերը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ շատ տարբեր էին, սակայն այժմ սկսել են մոտենալ փոխզիջումների։
Այս մասին «Украина 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Այսօր կայացել են Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների 4-րդ փուլը։ Այն մեկնարկել էր երեկ՝ առցանց ձևաչափով, ավելի ուշ տեխնիկական դադար էր հայտարարվել։
«Ռուսական կողմը բանակցությունների սկզբում շատ վերջնագրային էր։ Կողմերի տեսակետները շատ տարբեր էին, և մենք միայն այժմ ենք սկսել ինչ-որ փոխզիջումների գալ»,-ասել է Զելենսկու գրասենյակի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկում են Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները։
«Մենք առաջարկել ենք այլ մոդել, որում երաշխավոր-պետություններ կլինեն, որոնք իրավաբանորեն պարտավոր կլինեն միջամտել»,-ասել է Պոդոլյակը։
0Comments