Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ծրագիր է մշակում իրավիճակի սրման դեպքում Ուկրաինայում դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին տարհանելու համար, գրում է Bild-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«ԱԳՆ-ն Ուկրաինայում Գերմանիայի դեսպանատան աշխատակիցների հարազատների տարհանման ծրագիր է մշակում, ըստ ծրագրի՝ իրավիճակի հետագա վատթարացման դեպքում նրանք պետք է դուրս բերվեն երկրից»,–գրում է թերթը։
Ավելի վաղ ամերիկյան Fox News հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը երկուշաբթի օրվանից կարգադրել է սկսել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան դիվանագետների ընտանիքների տարհանումը։ Ավելի ուշ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը «ՌԻԱ Նովոստի»-ին չի հաստատել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական անձնակազմի ընտանիքների առաջիկա տարհանման մասին լուրերը՝ նշելով, որ երկրի քաղաքացիները չպետք է հույսը դնեն կառավարության կողմից հովանավորվող թռիչքների վրա, այլ օգտվեն կոմերցիոն ավիաընկերություններից:
0Comments