Գերմանիան պատրաստ է քննարկել «Հյուսիսային հոսք 2» գազատարի դադարեցման հարցը Ուկրաինայի վրա Ռուսաստանի «հարձակման» դեպքում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է Reuters-ը։
«Հասկանալի է, որ դրա համար բարձր գին պետք է վճարել եւ ամեն ինչ պետք է քննարկվի Ուկրաինա ռազմական միջամտության դեպքում»,- լրագրողներին ասել է Շոլցը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո՝ պատասխանելով «Հյուսիսային հոսք 2»-ի մասին հարցին։
Ստոլտենբերգն ասել է, որ հրավիրել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին եւ Ռուսաստանին մի շարք հանդիպումների Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդում։
0Comments