Ես չեմ կիսում այն տեսակետը, որ ես որպես Հայաստան- Թուրքիա հարաբերություններում, հատուկ ներկայացուցիչ, պետք է լինեմ անձեռնմխելի, կամ անքննադատելի, հակառակը՝ ես կարծում եմ քննադատության իրավունքը լավագույն բաներից է` ինչ մեզ հետ եղել է վերջին տարիներին։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում, շեղվելով օրակարգից, անդրադարձավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ իր հասցեին հնչեցրած դիտարկումներին։
Ռուբինյանը հրավիրեց քաղաքական քննդատության ենթարկել իր վարած քաղաքականությունը, գործողությունները և իր խոսքերով ասած իր «համեստ» անձը։
«Պարոն Մանուկյան, մեր խնդիրը մեր քննարկումների ցածր որակի և ընդհանրապես այն փաստի, որ ԱԺ-ն տեղ-տեղ դարձել է անիմաստ խոսակցությունների վայրի հոմանիշ՝ մենք չենք խոսում ըստ էության և խոսում են աղմկային տրամաբանությամբ»,- ասաց Ռուբինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments