Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է հետկորոնավիրուսային համախտանիշի պաշտոնական բնորոշումը: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ԱՀԿ կայքում հրապարակված հայտարարությունը:
«Հետքովիդային վիճակն ի հայտ է գալիս այն անձանց մոտ, որոնք կորոնավիրուսով վարակվելու կասկած են ունեցել կամ վիրուսի առկայությունը հաստատվել է անամնեզում, և «Քովիդ-19»-ի սկզբից հետո երեք ամսվա ընթացքում աշխտանշաններ են ունեցել, որոնք առնվազն երկու ամիս են տևել և չեն կարող բացատրվել որևէ այլ ախտորոշմամբ»,- ասվում է կազմակերպության սահմանման մեջ:
Հետքովիդային համախտանիշի պարագայում կարող է առաջանալ թուլություն, շնչարգելություն, ճանաչողական գործառույթի խախտում:
Նշվում է, որ ախտանշանները կարող են ի հայտ գալ կորոնավիրուսից ապաքինվելուց հետո կամ պահպանվել հիվանդացության սկզբից: Դրանք կարող են փոփոխվել և որոշ ժամանակ անց կրկին հայտնվել:
Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը. ԱՀԿ-ն առաջին անգամ տվել է բնորոշումը
Մանրամասներ
0Comments