Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ձուկ են որսացել և ձկնապուր եփել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ հաղորդվել էր սիբիրյան տայգայում Պուտինի և Շոյգուի հանգստի մասին: Հրապարակված կադրերում երևում է, որ նրանք ձուկ են որսացել, զբոսնել են սարերում, մոտորանավակ վարել։ Պուտինը պատմել է, որ ճանապարհորդության ընթացքում իրեն ամենից շատ տպավորել են եղնիկները։
«Պարզապես հսկայական եղնիկներ։ Ես նման բան չեմ տեսել … քիչ էր մնացել մեզ հարվածեին։ Եվ նման հսկայական արագությամբ… Նրանք պետք է օլիմպիական խաղերում հանդես գան, հավասարը չի լինի»։
0Comments