Շվեյցարիայի Ժնև կանտոնում ավարտին են մոտենում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման կազմակերպման ընդհանուր արժեքի հաշվարկման աշխատանքները: Վերջնական գումարը կարող է գերազանցել 10 մլն ԱՄՆ դոլարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կանտոնի լրատվական ծառայության ղեկավար Էմանուել Կուենոն:
Նախնական տվյալներով՝ հանդիպման անվտանգությունն ապահովելն արժեցել է 5.176 մլն ֆրանկ: Եվս 222 658 ֆրանկ է ծախսվել արարողակարգային ծառայությունների վրա:
Շվեյցարիայի ԱԳՆ-ն իր վրա է վերցնելու հանդիպումը լուսաբանող լրագրողների տեղափոխման ծախսերը, որը կազմել է շուրջ 3 մլն ֆրանկ:
Հաշվարկը վերջնական ավարտին հասցնելուց հետո դրանք ուղարկվելու են Շվեյցարիայի դաշնային իշխանություններին:
0Comments