Թուրքերը գոռում են՝ «Ալլահու աքբար». Խոզնավարի բնակիչները պահանջում են զինել իրենց. VIDEO

Իրավիճակ

ա

Թշնամին այսօր կրկին ներխուժել է ՀՀ տարածք, Սյունիքի մարզում անհանգիստ է, Խոզնավար գյուղի բնակիչները Tert.am-ին հայտնել են, որ նրանք այժմ իրենից 2 կմ հեռավորության վրա են, նրանք պահանջում են, որպեսզի իրենց զինել:

«Մեր տարածքում մեր անասունները պահելու ժամանակ նկատել ենք,  որ ուրիշ ֆորմայով  զինվորներ իջնում են, մոտեցանք, ասացինք՝ մեր տղերքը կլինեն: Ես ու ընկերս էինք, մոտեցանք, ասացին՝ հա՞յ եք, ասացին՝ չէ, մեզ ձեռքով հասկացրին, որ կանգնենք, հետո ասացին՝ «Ալլահու աքբար», ընկերոջս ասացի, որ նրանք թուրք են: Հետո զանգեցի համայնքապետին, ասացի, որ թուրքերը լրիվ ներքև են իջել, բայց կարծում եմ՝ հիմա 25-30 հոգի շրջափակման մեջ են մեր կողմից: Ոչինչ չէին անում, մենակ գոռում էին՝ «Ալլահ ակբար»»,-պատմում է Խոզավարի բնակիչներից մեկը:

Վերջինս նշեց, որ զենք չեն տրամադրում գյուղացիներին, որպեսզի պաշտպանվեն: «Առանց զենքի գնաս, թուրքի դեմը կանգնես որ ի՞նչ»:

Մանրամասները՝ տեսանյութում: