Հայաստանը չի կասկածել եւ առավել եւս հիմա չի կասկածում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առավել արդյունավետ մեխանիզմն է։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, ագրեսիայի հստակ արտահայտություն է, դա բավականին լուրջ ազդեցություն կունենա աշխատանքի վրա։ Բայց այն կշարունակվի։ Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Եթե Բաքուն ուժն է ընտրել որպես պայմանների եւ մաքսիմալիստական դիրքերի հասնելու մեթոդ, ապա խաղաղ կարգավորում չի լինի եւ չի լինի խաղաղություն տարածաշրջանում»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը։
Ի պատասխան Թուրքիայի դերի մասին հարցին՝ նախարարն արձանագրել է, որ հիմա այն հանգում է վարձկան ահաբեկիչների մատակարարմանը եւ Ադրբեջանի ակտիվ ռազմական աջակցությանը, ինչը չի կարող որեւէ կերպ ողջունելի լինել։
0Comments