Ռուսաստանը նախագահի նստավայրի վրա հարձակումը գնահատում է որպես ահաբեկչություն եւ Պուտինի դեմ մահափորձ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Այս գործողությունները գնահատում ենք որպես ծրագրված ահաբեկչական գործողություն եւ մահափորձ Ռուսաստանի Դաշնության նախագահի դեմ, որն իրականացվել է Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի շքերթի նախաշեմին, որի ընթացքում նախատեսվում է նաեւ օտարերկրյա հյուրերի ներկայություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ այսօր գիշերը Կիեւի ռեժիմը փորձել է անօդաչուով հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կրեմլի նստավայրին:
0Comments