Մոսկվայի հանդիպման օրակարգում միայն ռազմական գործողությունների դադարեցման և դիակների փոխանակման հարցերն են

Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով  դիակների և գերիների փոխանակման հարցերն են»,-ասել է նա։