Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժկական կենտրոնում: Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը։
Լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության արդյունքում վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում:
Հիշեցնենք, որ Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Լրագրողներից բացի վնասվել են նաև նրանց մեքենաները:
Վիրավորվել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, Մարտունի քաղաքում վիրավորվել են նաև Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները, ինչպես նաև ռուսական «Дождь» պարբերակլանի լրագրողները:
0Comments