Փետրվարի 16
Եթե անգամ Ես ձեզ հետ բոլորովին խոսեցած չլինեի, դուք կվարձատրվեիք դարձյալ՝ առանձնացումի այս ժամերը Ինձ տրամադրելու համար. երբ կարող եք լուռ նստել ու Իմ Ներկայությանը սպասել: Այս նման է բնության գրկում թարմ օդ շնչելուն:
Լուռ ու հանգիստ եղիր: Կանգնիր Իմ առջև ու սպասիր: Սովորիր Ինձնից համբերություն, խոնարհություն, խաղաղություն: Ե՞րբ պետք է կարողանաք բացարձակ հանգիստ լինել՝ անկախ այն բանից, թե ինչ է պատահում ձեզ: Շատ ուշ եք սովորում անհրաժեշտ դասը: Հապշտապ գործերի, վազվզուքի ու մտահոգության ժամանակ Լռություն փնտրելն իսկ մեծ օգուտ կտա:
Անհանգիստ վիճակների ու հրմշտուքի մեջ անհնար է որևէ բան ձեռք բերել: Պետք է սովորեք հավասարակշռված ու հանգիստ լինել՝ անգամ ամենից բազմազբաղ օրերին:
0Comments