Օրվա ո՞ր ժամին է նպատակահարմար զբաղվել սպորտով

Կարեւոր չէ, թե դուք երբ եք մարզվում՝ առավոտյան, ցերեկը, թե երեկոյան, կարեւոր է, որպեսզի անեք դա ամեն օր եւ միշտ նույն ժամին

Գաղտնիք չէ, որ նիհարելու համար, բացի առողջ եւ բալանսավորված սննդակարգից, կարեւոր է նաեւ ֆիզիկական ակտիվությունը, բայց արդյոք կարեւո՞ր է, թե օրվա որ ժամին եք զբաղվում սպորտով կամ, այլ կերպ ասած, արդյոք ձեր պարապմունքի ժամը կարո՞ղ է ազդել նիհարելու գործընթացի վրա...

Շատ մարզիչներ խորհուրդ են տալիս մարզվել առավոտյան, մյուսները՝ երեկոյան, սակայն ինչպես ցույց է տալիս նոր հետազոտությունը, իրականում կարեւոր է, որպեսզի վարժություններն արվեն ամեն օր միեւնույն ժամին:

Կարեւոր չէ, թե դուք երբ եք մարզվում՝ առավոտյան, ցերեկը, թե երեկոյան, կարեւոր է, որպեսզի անեք դա ամեն օր եւ միշտ նույն ժամին, կարծում են հետազոտության հեղինակները:

Նրանք ուսումնասիրել են նիհարելու համար մարզասրահ հաճախող մարդկանց, եւ պարզվել է, որ քաշի կորուստ է գրանցվել նրանց մոտ, ովքեր շաբաթը չորս կամ ավելի անգամ ինտենսիվ պարապմունքներ են ունեցել: Բացի այդ, հետազոտողներն արձանագրել են, որ դրական արդյունք գրանցած մարդիկ միշտ մարզվել են միեւնույն ժամին:


Աղբյուրը՝ Doctors.am