Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 17-ին, ժամը 17:15-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վարդենյանց լեռնանցքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 95-րդ կմ-ին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 35-ամյա Գեղամ Ք.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղեւորը՝ 67-ամյա Գագիկ Ք.-ը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Գեղամ Ք.-ին, ով հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
0Comments