Ամերիկացի գիտնականները հայտնել են քնի վրա ծխելու ազդեցության մասին, հաղորդում է Journal of Sleep Research-ը:
Նրանց կարծիքով, սովորական և էլեկտրոնային ծխախոտ ծխելը ազդում է քնի որակի վրա:
Գիտնականները նշել են, որ ծխողները և վեյփերներն ավելի շատ են քնի հետ կապված խնդիրներ ունենում, քան նրանք, ովքեր ընդհանրապես չեն ծխում: Ավելին, էլեկտրոնային սարքերի սիրահարներն առավել հաճախ են քնաբեր դեղամիջոցներ օգտագործում:
Պարզվել է, որ նույնիսկ վեյփերի ոչ կանոնավոր օգտագործումը բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա:
0Comments