Վաղարշակ Հարությունյանին որոշել են օգտագործել մինչեւ վերջ

Վաղարշակ Հարությունյանը մի կարճ ժամանակ դե յուրե զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, սակայն դե ֆակտո եղել է միայն նախարարի տեղակալ

Դեռ ամիսներ առաջ պարզ դարձավ, որ իշխանությունները որոշել են օգտագործել Վաղարշակ Հարությունյանին: Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանը մի կարճ ժամանակ դե յուրե զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, սակայն դե ֆակտո եղել է միայն նախարարի տեղակալ:

Եւ այսպես, իշխանությունները որոշեցին օգտագործել վաղարշակ Հարությունյանին, բայց ոչ թե օգտագործելով նրա մասնագիտական փորձը, այլ բնավորության թույլ գծերը: Պարզվում է օրվա իշխանությունները ոչ միայն մեզ ցանկանում են պահել 2008թ. մարտի մեկի մղձավանջում, այլ մտադիր են փորփրել հոկտեմբերի 27-ի ողբերգությունը եւ այն եւս ծառայեցրել իրենց շահերին:

Այստեղ իշխանություններին օգնության ձեռք մեկնեց Վաղարշակ Հարությունյանը: Սկզբում նա կցկտուր էր արտահայտվում: Օրինակ, երբ հրավիրվել էր «Ազատության» եթեր իրեն այնպես էր պահում, կարծես հարցաքննության սենյակում էր, բայց այդպես էլ չասեց այն, ինչ ակնկալիք ունեին իրենից: Չասեց, բայց խոստացավ հետո ասել:

Հետո, երբ վերականգնվեց Վաղարշակ Հարությունյանի զինվորական կոչումները, նա սկսեց ավելի վստահ խոսել, ավելի լավ խեղաթյուրել իրականությունը: 

Այն ինչ անում է Վաղարշակ Հարությունյանն այսօր պատիվ չի բերում ոչ միայն զինվորականին, այլ արժանապատիվ հայ մարդուն: Փոխանակ զինվորականին բնորոշ կեցվածք որդեգրի եւ իշխանություններին հասկացնի, որ ոչ միայն չի օգտագործվի այս խաղում, այլ այդ գործը չի կարելի այսպես փորփրել, նա հանուն անձնական նկրտումների դարձել է հեռուստաաստղ եւ պատմություն է խեղաթյուրում: 

Վաղարշակ Հարությունյանը ստիպում է բարձրաձայնել, որ նա պաշտպանության նախարար իրականում չի եղել, այլ, այսպես ասած, ձեւակերպված է եղել այդ պաշտոնին, իսկ իրական գործն արել է Վազգեն Սարգսյանը: ժամանակի ռազմաքաղաքական էլիտան հիմնականում լուրջ չեր ընդունում Վաղարշակ Հարությունյանի նախարար լինելու փաստը:

Վաղարշակ Հարությունյանի պահվածքը չի կարելի նորմալ համարել, բայց առավել անհասկանալի է հոկտեմբերի 27-ը ահարկելու, մեր պետութան վերքը փորփրելու իշխանությունների տենչանքը: Ժամանակն է վերջ տալ այս ամենին: Այս գործելաոճը մեր տունը, մեր պետությունն է քայքայում:

Հակոբ Ասատրյան

Top-News.am