Հայկ Մարությանին «աջակցություն» են հայտնում ֆեյքերը՝ «Алик Кайфарик»-ը, «Robin Good»-ը և այլք. antifake.am

Հայկ Մարությանը կորցրել է այն հանրային լայն աջակցությունը, որն ուներ իր պաշտոնավարման սկզբում Նիկոլ Փաշինյանի շնորհիվ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնավարում է շուրջ 10 ամիս։ Սակայն այս ընթացքում նա չի իրականացրել իր նախընտրական խոստումներից որևէ մեկը, իսկ որոշ ոլորտներում Երևանի խնդիրներն ավելի են խորացել ոչ ճիշտ կառավարման հետևանքով։

Երևանի բնակիչները, մասնավորապես, բողոքում են աղբահանության խնդրից, իրենց բնակելի շենքերի շուրջ առաջացած աղբի գարշահոտությունից, որը շաբաթներով չի հավաքվում և բնակելի տարածքներում աղբակույտեր են ձևավորում։ Բնակիչները մտահոգություն են հայտնում, որ այդ ամենը կարող է համաճարակների, առնետների բազմացման և այլնի պատճառ դառնալ։

Այս ամենն առաջացնում է երևանցիների դժգոհությունն ու բողոքը, որը դրսևորվում է տարբեր հարթակներում, այդ թվում՝ համացանցում։

Վերջիններս շատ հաճախ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակում են աղբակույտերի լուսանկարներ և կոչ անում քաղաքապետին զբաղվել խնդրով։ Որոշներն արդեն հույս չեն կապում քաղաքապետարանի հետ և վստահ են, որ Հայկ Մարությանն ի վիճակի չէ լուծում տալու այդ խնդրին։

Քաղաքացիները բողոքում են նաև անսարք «մահվան» վերելակներից, հասարակական տրանսպորտի խայտառակ վիճակից, իսկ վերջերս նաև գազազած շների առկայությունից։ Քաղաքացիների դժգոհությունը տեղին է այնքանով, որքանով Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել է ընտրվելու դեպքում կարճ ժամանակահատվածում լուծում տալ այդ խնդիրներին, մինչդեռ իր պաշտոնավարման 10 ամիսների ընթացքում սայլը տեղից չի շարժվել, դեռ մի բան էլ իրավիճակը վատթարացել է։

Այս ամենի հետևանքով Հայկ Մարությանը կորցրել է այն հանրային լայն աջակցությունը, որն ուներ իր պաշտոնավարման սկզբում Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Ըստ էության՝ Հայկ Մարությանը Երևանի խնդիրներին լուծումներ գտնելու անկարողության հետևանքով պատմության մեջ կմնա որպես վատագույն կառավարիչ։

Նրա անձի և ոչ պատշաճ կառավարման նկատմամբ քննադատությունն ու դժգոհությունը ֆեյսբուք սոցիալական ցանցում այն մասշտաբի է հասել, որ վերջինս որոշել է դիմել կեղծ օգտահաշիվների (ֆեյքերի) օգնությանը։

AntiFake.am-ը ուսումնասիրեց Հայկ Մարությանի վերջին մի քանի հարցազրույցներն ու գրառումները և պարզեց, որ տարբեր լրատվականների, Հայկ Մարությանի և Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջերում Մարությանին սատարող մեկնաբանություններ են գրում մեծ թվով ֆեյքեր։ Դրանց շարքում կան անգամ «Алик Кайфарик», «Toma Yan», «Robin Good», «Marella Mari Lyudvig Deinyan» և այլ զավեշտալի անվանումներով ֆեյքեր։ Որոշ ֆեյքեր էլ այնքան անփույթ են գտնվել, որ միևնույն մեկնաբանությունը «copy-past»-ով գրել են տարբեր էջերում։

Ստորև ներկայացնում ենք 40 կեղծ օգտահաշիվներ, որոնք Հայկ Մարությանին սատարող գրառումներ են անում Ֆեյսբուքի տարբեր հարթակներում։ Էջերին կից ներկայացվում են նաև Հայկ Մարությանին սատարող գրառումները։

Ամբողջությամբ՝  antifake.am կայքում: