Օգոստոսի 27
Ծառայությունը Երկնքի օրենքն է: Այդ է, որ անում են Երկնքում Իմ Հրեշտակները. «Նրանք շարունակ ծառայում են Նրան»: Կարելի է այսպես ասել բոլոր նրանց համար, ովքեր ծառայում են Ինձ:
Երբ Սերը կա, նշանակում է՝ շարունակ ծառայություն կա յուրաքանչյուր գործի մեջ. անգամ՝ հանգստի մեջ:
Այսպես գործեք՝ ընդունելով այն ոչ թե որպես վախճան, այլ՝ իբրև սկիզբ Նոր Կյանքի, որ սրբագործվել և մատուցվում է Ինձ՝ իբրև ծառայություն:
Այս կլինի մի Կյանք՝ լցված Զորությամբ ու Ուրախությամբ:
0Comments