Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Էջմիածնի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Վաղարաշապատի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Ակնաշեն գյուղ, որտեղ «Մեր Էրգիր» ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերել են տղամարդու դի:
Նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը:
Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի լողավազանում հայտնաբերել են Արտաշատ քաղաքի բնակիչ, 44-ամյա Արմեն Բ.-ի դին:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Արմեն Բ.-ի դին լողավազանում հայտնաբերել է նրա կինը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
0Comments