Լեոնարդո դի Կապրիոն անվանել է ամենախայտառակ դերը կարիերայի ընթացքում

Դա արել եմ որպես լավություն, հասկանու՞մ եք

Հոլիվուդյան դերասաններ Լեոնարդո դի Կապրիոն եւ Թոբի Մագուայերը չեն ցանկանում, որ ամերիկացի հանդիսատեսը երբեւէ մեծ էկրաններին տեսնի իրենց մասնակցությամբ ֆիլմը, հայտնում է New York Post-ը։

Դերասանը պատմել է, որ ամաչում է ««Դոնս Պլամ» սրճարանը» ֆիլմում իր դերից։ Նա նշել է, որ ֆիլմում վատ է խաղացել անփորձ լինելու պատճառով։ «Դրա վրա ընդամենը մի գիշեր եմ աշխատել։ Դա արել եմ որպես լավություն, հասկանու՞մ եք»,- նշել է դի Կապրիոն։

Картинки по запросу кафе донс плам трейлер

2001թ.-ին թողարկված ֆիլմը պատմում է չորս երիտասարդների մասին, որոնք յուրաքանչյուր երեկո հավաքվում են տարբեր աղջիկների ընկերակցությամբ։ Դի Կապրիոն ֆիլմում մարմնավորում է կոպիտ եւ աննրբանկատ Դերեկի կերպարը, իսկ նրա ռեպիլկները վերաբերում են նաեւ մաստուրբացիայի քննարկմանն եւ կնոջ դեմքին շիշ շպրտելու ցանկությանը։ Ընդամենը վեց օրում նկարահանված ֆիլմն արգելվել է ցուցադրել ԱՄՆ-ում ու Կանադայում։

Картинки по запросу кафе донс плам трейлер