Խոնհարվում եմ հայ ցեղասպանագետի հիշատակին. Թաներ Աքչամ

Տատրյանն իմ համար ուսուցիչ էր, վարպետ, եւ ամեն ինչից առաջ՝ պահապան հրեշտակ

Հայտնի թուրք պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխատանքներով հայտնի Թաներ Աքչամն իր ցավակցությունն է հայտնել ցեղասպանագետ Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ։
Թաներ Աքչամը Վահագն Տատրյանի մահվան հետ կապված հայկական «Ակոս»–ում գրել է. «Տատրյանն իմ համար ուսուցիչ էր, վարպետ, եւ ամեն ինչից առաջ՝ պահապան հրեշտակ։ Այնքան բան եմ պարտական նրան...։