«Աղջիկների մեծ մասը ներկում է թարթիչները, բայց ոչ բոլորն են այդ ճիշտ անում: Իսկ թարթիչները ճիշտ են ներկված, եթե պանորամային հայացք է ստացվում: Այսինքն՝ թարթիչները բացվում են ինչպես հովհար, ինչի արդյունքում աչքերը տեսողականորեն մեծանում են եւ գեղեցիկ տեսք ստանում»,- NEWS.am STYLE-ին պատմեց կոսմետոլոգ Մարինե Հովսեփյանը:
«Սեւաներկը ճիշտ քսելու տեխնիկան կայանում է նրանում, որ պետք է ձգտել վրձինն աչքերի արտաքին անկյունում՝ դեպի քունքերը, կենտրոնական հատվածում՝ դեպի վեր, իսկ աչքերի ներքին անկյան մոտ գտնվող հատվածում՝ դեպի քթարմատը տանել: Այդ կերպ թարթիչները հովհարի ձեւ են ստանում: Սեւաներկը քսում ենք թարթիչների արմատից:
Եթե սկսեք ներկել մեջտեղի հատվածից, սեւաներկի ծանրությունից թարթիչները ներքեւ կիջնեն:
Իսկ ներքեւի թարթիչների պարագայում ներկում ենք միայն արմատները, որպեսզի ներքեւում մուգ գիծ չառաջանա, ինչը տեսողականորեն կիջեցնի ե՛ւ աչքերը, ե՛ւ դեմքը»,- հավելեց կոսմետոլոգը:
0Comments