Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 24-ին, իսկ արդեն հուլիսի 25-ին, ժամը 09:32-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ վերոնշյալ հասցեում տեղազննում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սակրավորների և կինոլոգների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի սակրավորների ու կինոլոգների խմբերը:
Պարզվել է, որ Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում՝ չշահագործվող երկհարկանի շինությունում (1500 քմ), անհրաժեշտ է իրականացնել տեղազննման աշխատանքներ:
Սակրավորները, կինոլոգները եւ ոստիկանության աշխատակիցները շինությունում հայտնաբերել են ականանետի արկ (62 մմ), 223 ինքնաշեն պայթուցիչ և 4 տարրա (գունավոր և պինդ նյութով): Հայտնաբերված ռազմամթերքը հանձնվել է ՊՆ սակրավորներին:
0Comments