Հուլիսի 7-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի եւ Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտից բերման են ենթարկել 25-ամյա երիտասարդի:
Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա հուլիսի 6-ին, ժամը 23.30-ին, համալիրի հանդերձասրահից գողացել է մի օտարերկրացու ճամպրուկում եղած 80 եվրոն եւ 3000 դրամը:
Գողոնն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
0Comments