Հնդկաստանի ոստիկանությունը Գանգես գետի ափին հայտնաբերել է 42-ամյա կասկադյոր Չանչալ Լահիրի դին: Հայտնի է, որ տղամարդը շղթայակապ իջեցվել էր գետը՝ նախապես հայտարարելով, որ կկարողանա հրաշքով ինքն իրեն ազատել ու ջրից դուրս գալ:
Ինչպես նշում է The Guardian-ը, հավանաբար ինչ-որ բան այնպես չի գնացել, ու Լահիրին չի կարողացել հաջողությամբ իրականացնել վտանգավոր հնարքը:
Նշվում է, որ կասկադյորը գետն էր իջեցվել անցած կիրակի՝ կեսօրին: Նրա ձեռքերն ու ոտքերը շղթակայապ էին, աչքերը՝ կապված:
Լահիրիի դին հայտնաբերվել է իջեցման վայրից 1 կմ հեռավորության վրա: Նրա մարմինը շղթայակապ է եղել:
Հնդիկ հրաշագործների եղբայրության նախագահը, մեկնաբանելով գործընկերոջ մահը, ընդգծել է, որ Լահիրին այս հնարքը նախկինում մի քանի անգամ արել էր, սակայն այս անգամ նրա բախտը չի բերել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, գետն իջեցվելուց առաջ Լահիրին հայտարարել էր. «Եթե կարողանամ ինքս ինձ ազատել, ապա դա հրաշք կլինի, իսկ եթե չկարողանամ՝ ողբերգություն»:
Հնդկաստանում հայտնաբերվել է շղթայակապ մարմնով Գանգես գետն իջեցված կասկադյորի դին
Հնդիկ հրաշագործների եղբայրության նախագահը, մեկնաբանելով գործընկերոջ մահը, ընդգծել է, որ Լահիրին այս հնարքը նախկինում մի քանի անգամ արել էր, սակայն այս անգամ նրա բախտը չի բերել
0Comments