Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ասուլիս տվեց՝ նվիրված ԱՄՆ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցի արդյունքներին։
Ասուլիսին ներկա էին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։
«Իմ քայլը» հիմնադրամի համար այդ այցի ընթացում, ինչպես նշեց հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը, հավաքագրվել է 1 միլիոն 600 հազար դոլար գումար, որից 500.000 դոլարը կտրամադրվի ծրագրերի հետևողական ու շարունակական կատարման դեպքում։ Այդ պայմանը դրվել է «Սիմոն Մանուկյան» հիմնադրամի կողմից։
«Ժպիտների քաղաք» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանն էլ նշեց, որ հիմնադրամի հաշվեհամարին խոստացվել է փոխանցվել 600.000 դոլարի կարգի գումար, որը դեռ ակնկալում են ստանալ։
Բացի դրանից, ամերիկյան «Սուրբ Հուդա» հիվանդանոցի օժանդակությամբ նախատեսվում է հուլիսին Երևանում սկսել առաջին մանկական պալիատիվ բժշկության բաժանմունքի շինարարությունն ու այն ավարտին հասցնել մինչև տարեվերջ։
Ասուլիսի մասնակիցները հատկապես շեշտեցին այն ջերմ ընդունելության մասին, որն իրենց ցուցաբերել են ԱՄՆ-ում թե տեղական պաշտոնյաները, թե հայ համայնքը։
0Comments