Պատվաստմանը դեմ արտահայտվող մարդիկ երբեք չեն տեսել ծաղկախտի սպիներ կամ կարմրուկից կուրացած մարդկանց, դրա համար նրանց բավականին դժվար է հասկանալ պատվաստման ռիսկերը եւ առավելությունները, կարծում եմ Բրիգամ Յանգի համալսարանից ամերիկացի հետազոտողները:
Նրանց խոսքով՝ պատվաստմանը դեմ արտահայտվող շատ մարդիկ վերաիմաստավորում են իրենց կարծիքը, երբ հանդիպում են հիվանդություններ տարած մարդկանց հետ, որոնք հնարավոր էր կանխարգելել պատվաստման միջոցով:
«Պատվաստանյութերը սեփական հաջողության զոհ են դարձել: Դրանք այնքան արդյունավետ են, որ մարդկանց մեծամասնությունը երբեք չի տեսել պատվաստանյութով կանխվող հիվանդությունները: Մենք պետք է նորից մարդկանց ծանոթացնենք այդ հիվանդությունների վտանգների հետ», – ասել է հետազոտության առաջատար հեղինակ Բրայան Փուլը՝ միկրոկենսաբանության եւ մոլեկուլյար կենսաբանության ամբիոնի դոցենտը:
Vaccines ամսագրում հրապարակված հետազոտության մասնակիցներ են դարձել Պրովոյի քոլեջի ուսանողները, որտեղ պատվաստման ընդգրկումը երկրում ամենացածրն է:
Նախնական հարցման համաձայն՝ 574 ուսանողներից 491-ը կողմ է եղել պատվաստմանը, 83-ը՝ դեմ:
Բոլոր ուսանողներին պատահականորեն բաժանել են 2 խմբի. առաջին խմբի անդամներից յուրաքանչյուրը հարցազրույց է վերցրել պատվաստանյությով կանխվող հիվանդություն (օրինակ պոլիոմելիտ) տարած մարդուց, իսկ երկրորդ խմբի ուսանողները՝ աուտոիմուն հիվանդություն ունեցող մարդուց:
Երկու խմբերը պետք է հարցվողներին 9 միանման հարցեր տային՝ հիվանդության տեսակի մանրամասները պարզելու համար:
Այսպիսով ուսանողուհին, որը հարցազրույց է վերցրել գոտեթրմորով՝ ջրծաղկի դժվար բուժվող հետեւանքով կնոջից, հիշում է.
«Ցավն այնքան ուժեղ էր, որ այդ կինը հայտնվել էր ցավի բուժման կլինիկայում, որտեղ նրա ողնաշարում ստերոիդների ներարկումներ էին արել: Ցավի դեմ միջոցները, անգամ ամենալուրջ, չէին վերացրել նրա ցավը:
Կինը մի քանի ամիս չէր կարողանում դուրս գալ տանից»:
Մեկ այլ ուսանողուհի, որը հարցազրույց է վերցրել տուբերկուլյոզով հիվանդ տարեց կնոջից, պատմել է.
«Երբ ես լսում եմ, որ ինչ-որ մեկը հիվանդանում է, ես հասկանում եմ, որ ինքս էլ կարող եմ հիվանդանալ, եթե պատվաստում չանեմ»:
Հետազոտողները հայտնաբերել են, որ ուսանողների գրեթե 70 տոկոսը, որոնք հարցազրույց են վերցրել պատվաստանյութով կանխվող հիվանդությամբ մարդուց, իրենց դիրքորոշումը փոխել են պատվաստման օգտին:
Ընդհանուր առմամբ սովորողների 75 տոկոսը, որոնք դեմ էին պատվաստումներին, փոխել են իրենց վերաբերմունքը, ընդ որում 50 տոկոսը ամբողջությամբ անցել է նրա կողմնակիցների ճամբար:
Հետազոտողների խոսքով՝ հակապատվաստային տեղեկատվության դեմ պաքարելու փորձերը այնքան էլ հաջող չեն. ավելի ճիշտ է պատվաստմանը դեմ արտահայտվող մարդկանց, որոնք հիվանդացել են, ցույց տալ, որ պատվաստանյութի միջոցով հնարավոր էր խուսափել դրանից:
Մարդիկ ավելի հեշտ են հասկանում իրենց սխալները, երբ տեսնում են, թե ինչ հետեւանքների են հանգեցնում հիվանդությունները:
0Comments