Ֆեյսբուք սոցցանցի ղեկավարությունը որոշել է պատժի մեխանիզմներ կիրառել իր կանոնները խախտողների նկատմամբ ու միաժամանակ դրանով պայքարել ահաբեկչության մասին տեսանյութեր տարածողների դեմ։ Այս մասին հայտնում է միջազգային մամուլը։
Խոսքն այն մասին է, որ սոցցանցն ուղիղ եթեր մտնելու հնարավորությունից կզրկի այն մարդկանց, ովքեր կոպտորեն կխախտեն իր սահմանափակումները: Սոցցանցի ղեկավարությունն այս որոշման եկել է վերջին շրջանում աշխարհի տարբեր անկյուններում զանգվածային սպանություններից հետո։
Նախկինում Ֆեյսբուքը սրա փոխարեն օգտատերերին արգելափակում էր ու թույլ չէր տալիս գրառումներ կամ մեկնաբանություններ անել:
0Comments